Հայաստանը՝ ունենալով միանգամայն իրական թշնամի, պետականորեն հրաժարվել է թշնամուն որպես թշնամի ընկալելու անխուսափելիությունից և վարում է քաղաքականություն, որի խորագիրը կարող է լինել «մենք խաղաղություն ենք ուզում, եթե անգամ դուք մեզ սպանում եք» անհեթեթությունը։
Փաշինյանը քաղաքացու պաշտպանվածության զգացումը, կամ, ինչպես ինքն է ասել՝ «պաշտպանվածության իրականությունը» ուղղակի կապի մեջ է դնում Պարեկային ծառայության, այսինքն՝ իրավակարգի ապահովման ներքին կառուցակարգի հետ։
Հայկական իրականության ձևախեղման ու Հայաստանի ներկայիս ողբերգական վիճակի խորքային պատճառները շատ են։ Բայց դրանց թվում հիմնարար նշանակություն ունեն իշխանություն-պետություն, պետություն-հասարակություն հարաբերությունները, որոնց անոմալիան սպառնում է պետականության կորստով։