«Վրիժառու և քինախնդիր մի՛ եղեք, որի համար Եսայի մարգարեն նախատում է Իսրայելի իշխաններին, այլ ըստ Քրիստոսի պատվիրանի, եղե՛ք ներող և համբերող բոլոր նրանց հանդեպ, ովքեր ձեր դեմ մեղանչել են, որպեսզի դուք էլ քաղցրություն ու բարերարություն ընդունեք Նրանից՝ ըստ խոսքի, թե «Մի դատեք և չեք դատվի», որովհետև ինչ չափով, որ չափեք, նրանով կչափվի»:
Ինձ համար Մասիս սարն արժեք է։ Ես մշեցի եմ, չեմ կարող մոռանալ ո՛չ Հայրենիքը, ո՛չ Հայոց ցեղասպանությունը։ Իմ մեծ գերդաստանից միայն պապիկս է փրկվել։ Գնամ, այսօրվա իշխանությանն ասեմ՝ ֆինանսավորեք, Արատտայի մասին ֆիլմ եմ նկարո՞ւմ։ Ռեա՞լ եք համարում դա, պարոնայք։