Օրերս Երևանի կամերային թատրոնի բեմում մեծ իրարանցում էր՝ բրիտանական THE BEATLES հանրահայտ խմբի մեծ «համերգն» էր, սակայն այս անգամ խմբի անդամներին՝ Ջոն Լենոնին, Փոլ ՄաքՔարթնիին, Ջորջ Հարիսոնին և Ռինգո Սթարին մարմնավորել էին դերասաններ Ներսես Մարկոսյանը, Զիրոյանը, Սենիկ Բարսեղյանը և Սուրեն Պողոսյանը։
«Այստեղ հատկանշականն այն է, որ վերջում սեր է ծնվում ամերիկուհու ու գյուղից եկած մի տղայի միջև, և ներկայացման հիմնական գաղափարը հենց սերն է, սեր ենք քարոզում, թե չէ՝ այդ ֆոկուսները երկրորդական են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ներսես Մարկոսյանը։
«Սա իմ խղճի թելադրանքն էր։ Մի անգամ երազիս Ազնավուրին տեսա՝ մահվանից հետո, նա ինձ մի քանի խորհուրդ տվեց՝ սովորիր, սովորիր, սովորիր, դա իր կարգախոսն էր, որը, ի դեպ, Էդիթ Պիաֆից էր սովորել, մի խոսքով՝ լավ խորհուրդներ տվեց, ու խիղճս տանջում էր՝ պետք է անեի նման համերգ»։
«Ծննդյան վկայական» պիեսի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանն է։