Իշխանությունը կորցնելու օրեցօր մեծացող վտանգը ստիպեց Նիկոլ Փաշինյանին թոշակները հապճեպ բարձրացնելու որոշում կայացնել։ Չլիներ այդ վտանգը, թոշակները չէին բարձրացնի։ Բարձրացնող լինեին, բյուջեն ընդունելուց կբարձրացնեին։ Ընդամենը 2 ամիս առաջ են ընդունել բյուջեն ու դրա համար գումար չեն նախատեսել. 2 ամիս հետո որոշում են բարձրացնել թոշակները։
Չի՛ կարող պետության ղեկավարը փակել պետությունը՝ նորը բացելու հավակնությամբ։ Դա ենթադրում է, որ այդ պետությունն անպայմանորեն ձախողվել է նրա կառավարմամբ, և եթե նորը պետք է բացվի, ապա այդտեղ նա այլևս չպետք է գոյություն ունենա։
ԱՄՆ նախագահական ընտրություններից շուրջ 2 շաբաթ առաջ նախագահի հանրապետական թեկնածու Դոլանդ Թրամփը գրել է, թե Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120.000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: