Հաշվի առնելով առաջին փուլի ակնհայտ հաջողությունը՝ Impact Hub Yerevan-ը և Ucom-ը հպարտությամբ հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Այս նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի հաջորդ սերնդի ձեռնարկատերերին, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ՝ շրջակա միջավայրի կայունության համար:
«UPlay-ն ավելին է, քան պարզապես հեռուստատեսային հարթակ՝ այն ժամանցի նոր չափանիշ է։ Մենք համատեղել ենք առաջադեմ տեխնոլոգիաներն օգտատերակենտրոն դիզայնի հետ՝ ստեղծելով բոլոր էկրանների համար մեկ ընդհանուր փորձառություն, որը մեր հաճախորդներին մատուցում է լավագույնը հեռուստատեսության և մեդիայի ոլորտում։ Մենք շատ ոգևորված ենք այս պրոդուկտով՝ այն հերթական կարևոր քայլն է թվային փոխակերպման մեր ճանապարհին։ Վստահ ենք, բաժանորդներն այն շատ բարձր կգնահատեն», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մեզ համար մեծ պատիվ է լինել այս ֆորումի մի մասը և կիսվել մեր փորձով։ Բայց նաև ուրախ ենք լսել երիտասարդների գաղափարները, քանի որ հաճախ նրանք ավելի բաց են փոփոխությունների նկատմամբ։ Մենք Ucom-ում միշտ պատրաստակամ ենք աջակցելու նման նախաձեռնությունների Հայաստանի տարբեր մարզերում՝ երիտասարդների գաղափարները լսելի դարձնելու և զարգացնելու համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ը հայտարարում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընկերության գերարագ ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկելու մասին։
Շարունակելով ընկերության գործընթացները թվայնացնելու իր հավակնոտ ծրագիրը՝ Ucom-ը հայտարարում է Cerillion-ի հետ համագործակցության մեկնարկի մասին։ Cerillion-ը գլոբալ առաջատար է՝ հեռահաղորդակցության ընկերությունների համար օպերացիոն և բիզնես թվային համակարգերի (OSS/BSS) մշակման ոլորտում։
Նոյեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովը` նվիրված տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին: Ucom-ն այս տարի հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Կառավարում, Ռիսկեր, Վերահսկողություն. Համագործակցության Խթանում» խորագրով միջազգային համաժողովին, որպես պանելային խոսնակ: