Փետրվարի 17-ին լուրեր տարածվեցին, որ Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը ձերբակալվել է: Օրեր անց՝ փետրվարի 19-ին, հայտնի դարձավ, որ Մհեր Բիշարյանին դատարանը չի կալանավորել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ Բիշարյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում:
Անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն այսօր 168.am-ի հետ զրույցում դժգոհեցին հենց Դատաբժշկական և գիտագործնական կենտրոնի աշխատանքից, մասնավորապես՝ կառույցի ղեկավար Մշեր Բիշարյանից, որը, իրենց խոսքով՝ մասունքներն այնքան պահեց, մինչ «կաշա» սարքեց։