Մինչ հանրությունը քննարկում ու քննադատում է իշխանությունների աստղաբաշխական պարգևավճարները, որոնք միլիոնների են հասնում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրությունն է ստորագրել ԱԺ աշխատակազմին հերթական պարգևավճարները տալու վերաբերյալ։
Տարին նոր է սկսվել, իսկ Կառավարությունն արդեն անցել է պետական բյուջեից գումարներն անհայտ նպատակներով «մսխելու» իր արատավոր պրակտիկային։ Կառավարությունը վերջին երկու շաբաթների ընթացքում ընդունել է թվով երեք որոշում, որոնցով պետական բյուջեից հատկացված խոշոր չափի գումարներն ուղղվելու են չգիտես ում, չգիտես ինչի համար։