«Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը կտանի՞ բախումների, թե՞ ոչ, բայց ինչի էլ տանի, ես Վեհարանի մոտ եմ լինելու՝ պաշտպանելու եմ եկեղեցուն ու նրա առաջնորդին։ Աստված չանի՝ քաղաքացիական պատերազմ լինի, առանց այն էլ մեկ բուռ մարդ ենք մնացել։ Գուցե ինչ-որ հրմշտոցներ լինեն, բայց կարծում եմ՝ մեր ժողովուրդն այնքան չի վայրենացել, որ հարձակվի եկեղեցին պաշտպանող իր հայրենակիցների վրա, անկախ այն հանգամանքից, թե այդ բախումներն ով է առաջնորդելու»,- շեշտեց հրապարակախոսը։
Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցները պայքարն ընդդեմ Առաքելական եկեղեցու, հոգևորականների ու Վեհափառի հանդեպ շարունակվում է։
«Այսօր մենք ապրում ենք այնպիսի օրերում, երբ հոգևոր կյանքը մղվել է երկրորդ պլան և այդ հոգևոր կյանքի մեջ Մովսես Խորենացի են փորձում մեկնաբանել ծիծաղելի ձևով։ Տեսնում ենք, որ Խորենացի մեկնաբանողները Խորենացի չեն կարդացել, կրթությանը չի կարելի այդպես հեշտությամբ ձեռք տալ։ Ի՞նչ է նշանակում՝ «մոդայիկ կրթություն», դա ռաբիս երաժշտությո՞ւն է, որ 1-2 տարի մոդայիկ լինի ու անցնի։ Մոցարտը, Կոմիտասը երբևէ մոդայիկ եղե՞լ են, նրանք միշտ եղել են, շարունակ են, ի՞նչ է նշանակում՝ մոդայիկ։ Սրանք բաներ են, որոնք ինձ վրա վատ նստվածք են թողել։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակում է հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, մտավորականների, գիտնականների, տարբեր ոլորտների մասնագետների հետ։
Ազատագրեցինք Արցախը, մեր կորուսյալ տարածքները և մոռացանք այդ մասին, չմտածեցինք, որ պետք է արմատապես ուժեղանալ, թշնամու դիմաց առնվազն երեք պաշտպանական շերտ կառուցել։ Չմտածեցինք այդպես, Արցախ գնում-գալիս, ուրախանում էինք, արդեն ասում էինք, թե արցախցիները Երևանում համը հանում են, սա էր մեր մտածողությունը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
«Այս ամենագեշ մորեխների տարմը (տարմ, խումբ.- Ն․ Խ․) եկան և ի՞նչ արեցին Հայաստան հայրենիքը»,- ասաց ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը այսօր Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված նիստի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ գործող իշխանություններին։