Օրեր առաջ «Ռուսաստանը Սյունիքից՝ Մեղրիից դուրս չի գալիս. Պուտինին Փաշինյանի խնդրանքի, քարոզչական շեշտերի ներքին և արտաքին նպատակները» վերտառությամբ հոդվածում 168.am-ն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Կրեմլի այն հայտարարությանը, որ հայկական կողմի խնդրանքով սահմանապահները մնալու են հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին, այսինքն, Ռուսաստանը Սյունիքից դուրս չի գալիս և շարունակում է մնալ Մեղրիում: Այս օրերին պաշտոնական արձագանք կամ հերքում չէր եղել: