Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ասում է. «Աստված մարդուն ստեղծեց այն պատկերով, որով հայտնվեց ժամանակների լրումին»: Ահա այստեղ մեզ համար նորովի հասկանալի է դառնում այն փառքը, որով Աստված ստեղծեց մարդուն՝ ասելով. «Մեր պատկերով և նմանությամբ», քանզի այդ նույն պատկերով Աստված հաճեցավ մարմնանալ և մինչև մարմնանալն այդ նույն կերպարանքով Աստված հաճեցավ իջնել բաբելոնյան հնոցի մեջ (տես՛ Դանիել 3:92) և երևալ նախահայրերին: