ՔՊ քարոզարշավի նորահայտ աստղ, պարային ձիրքով օժտված Առողջապահության նախարար, ՔՊ-ական Անահիտ Ավանեսյանը, որն օրերս «առողջապահության զարգացման գործում մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար» պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով, 2025 թվականը փակել է 38 միլիոն 245 հազար 752 դրամով տարեկան եկամտով։
Անահիտ Ավանեսյանի ընտանիքին առնչվող «Արֆարմացիան» պետգնումներում շարունակում է մնալ ֆավորիտ։ Սա թերևս պատահական չէ, քանի որ դեռ տարեսկզբին պատասխանելով 168․am-ի հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ նախարարի ղեկավարած գերատեսչությունը «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում գնումներ է կատարում իր ընտանիքին պատկանող ընկերությունից՝ «Արֆարմացիայից», նա ասել էր․ «Այն, ինչ արգելված չէ օրենքով, թույլատրված է»։
Ինքը՝ Ավանեսյանը ևս ունի բիզնես շահեր․ 2011 թվականին հիմնադրված «Աբովյան 39» ՍՊԸ 50 տոկոսը պատկանում է նախարարին, մյուս 50-ը՝ քրոջը՝ Շուշան Վարդանյանին։ Ի դեպ, պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում նախարարը 12 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել հենց այս ՍՊԸ-ից։
Անահիտ Ավանեսյանի ընտանիքին առնչվող «Արֆարմացիա» ՓԲ ընկերությունը շարունակում է ճկուն ռևոլտադով գրավել պետգնումների հիթ-շքերթը: