ՀՀ իշխանությունները Կիրանցում սկսած սահմանագծման գործընթացի ավարտից հետո, սկսեցին ճանապարհների փոփոխության գործընթացը: Կիրանց գյուղով անցնող միջապետական ճանապարհը փակվել էր, ըստ իշխանությունների՝ ժամանակավորապես, և հարակից հատվածով անցնող ճանապարհների նորոգման աշխատանքներ էին ընթանում։
168.am-ի հետ զրույցում Կիրանցի բնակիչ Մասիս Ավալյանն ասաց՝ գյուղում շինաշխատանքներն այս պահին էլ շարունակվում են, որով իբրև թե Կիրանց գյուղը բաժանում են Ադրբեջանին հանձնած տարածքներից և իբր դրանով գյուղի ու գյուղացիների անվտանգությունն են ապահովելու։