Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի քարոզարշավն ամբողջությամբ կառուցված է ատելության, հասարակության պառակտման, կեղծիքի և ստի վրա։ Նիկոլ Փաշինյանը խաբում է հասարակությանը։ Իսկ ընդհանուր առմամբ, նրա քարոզարշավը, իբր թե տեղերում աջակիցներ ունենալը՝ 95 տոկոսով բեմականացված է։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյաննու քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանն են։
«Տեր-Պետրոսյանի այդ ելույթում տրված է անգերազանցելի գիտական և քաղաքական վերլուծություն, որը, ի դեպ, ոչ ոք կասկածի տակ չի առել մինչ այժմ։ Դա միաժամանակ գիտնականի և պետական գործչի ելույթ է, որտեղ այդ բոլոր գնահատականները տրված են, ընդհուպ մինչև՝ թե ինչպես է առաջացել Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովից հետո, և ինչպես է դրանից անմիջապես հետո Օսմանյան կայսրության կառավարությունը որդեգրել հայերին ըստ էության ցեղասպանելու, ոչնչացնելու քաղաքականությունը, որն իրականացրել է մի քանի տասնյակ տարի»։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, ինչպես նախկին գրեթե բոլորը, ամեն ինչի և միաժամանակ ոչնչի մասին էր։ Նա, տարբեր ձևակերպումներով, տարբեր մանիպուլյացիաներով կրկնում էր հակաարցախյան բոլոր այն թեզերը, որոնք բոլոր հնարավոր միջոցներով տարածում է վերջին ժամանակահատվածում։ Ասուլիսը, հերթական անգամ, Արցախը հանձնելու, Արցախից հրաժարվելու և անարցախ «հայկական հրաշքի» մասին էր։
«Ակադեմիական քաղաքն» իրականում դառնալու է ոչ թե՝ իրապես որակյալ կրթություն ստանալու կենտրոն, այլ սպառողական հասարակության ակտիվ երիտասարդների համար ժամանցի հարմարավետ վայր։