«Ես այստեղ հանդես եմ գալիս՝ որպես պաշտոնատար անձ, իսկ մասնավորապես՝ որպես ՄԻՊ, և ունեմ հստակ լիազորություններ, որոնց շրջանակներում ոչ միայն իրացնում եմ կոնկրետ գործառույթներ, այլև պետական մարմիններին առաջարկություններով կամ կոնկրետ գործողություններ իրականացնելու պահանջներով եմ դիմում»,- կառավարության նիստից հետո նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կմիջնորդի Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որն իր ընկերուհին է, և Նիկոլ Փաշինյանին՝ ընդունել գերիների և անհետ կորածների հարազատներին: