Նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը Հայաստանում տրված չէ, բայց իշխանությունները վաղուց այն մեկնարկել են։ Բացի այն, որ կառավարության նիստերն է Նիկոլ Փաշինյանը վերածել քարոզչական հարթակի, հիմա էլ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունն է «անցել գրոհի»։ «Բերման են ենթարկում» նախարարներին ու այնպիսի պաթոսով են գովաբանում նրանց աշխատանքը, կարծես այլ մոլորակում ենք ապրում ու չենք տեսնում, թե ինչ է կատարվում Հայաստանում։
Որքան էլ «մահվան նախարար» մականունը ստացած Արսեն Թորոսյանը փորձի հերքել այդ լուրերը, ինչո՞ւ պետք է քաղաքացիները հավատան նրան կամ իշխանությունների ասածներին։