Օրերս Newmag հրատարակչությունը հայ ընթերցողին ներկայացրեց արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպը: Այս առիթով գրքի հեղինակը Հայաստանում է, և 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք նրա հետ: Քանի որ Մագդա Թախտաճյանը հայերեն չի խոսում, իսպաներենից հայերեն թարգմանության հարցում օգնել է թարգմանչուհի Սվետլանա Մարտիրոսյանը: