Լինել ճշմարտասեր, հարգել ճշմարտությունը, ատել ամեն մի կեղծիք և սուտ, սա ազնիվ և վեհանձն բնավորության հատկանիշ է, որով մարդն իրավամբ հասարակության մեջ վստահության և համակրանքի է արժանանում: Մարդու արժանիքը ոչ միայն ճշմարտությունը սեփականացնելու մեջ է կայանում, այլ նաև այն անկեղծ զգացմունքի մեջ, որով նա ջանում է ճշմարտությամբ և ճշմարտության համար հաղթանակել կեղծիքի և խաբեության դեմ: