Քանի որ յուրաքանչյուր եկեղեցի Աստուծո արքայության մի բաղկացուցիչ ու գործունյա տարրն է և միանգամայն ներկայացնում է յուր մեջ Աստուծո արքայությունը կամ Քրիստոսի թագավորությունն, ազգայնության բնական հիմքերի վրա հաստատված, հետևաբար յուրաքանչյուր եկեղեցի կկրե այն ազգի կրոնական ներքին կյանքի ու դորա արտաքին արտահայտությանց դրոշմն, որի փրկարանն է ինքը: