«Ես չգիտեմ՝ ինքն այդ ձուկը որտեղ է կերել։ Մեր երկիր որտեղից ասեք ՝ձուկ է մտնում՝ Թուրքիայից, Իրանից։ Հիմա մեր դրսի պատվիրատուները մեզանից ձուկ են ուզում, մենք էլ ուզում ենք Իրանով արտահանել, բայց Իրանը չի թողնում, այդ երկիրն իր արտադրողի մասին է մտածում։ Այսօր չեք գտնի մեկ հայի, որը կարող է 2 կգ ձուկ տանել Իրան, ուղղակի փակել են, որ իրենց արտադրողն իրեն լավ զգա»։
Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծների համոզմամբ՝ կառավարությունը փորձում է համակարգի ո՛չ լիարժեք աշխատանքի հետևանքները բարդել իրենց վրա՝ փորձելով դրանք լուծել ձկնաբույծների միջոցով:
Արարատ մարզի ձկնաբուծարանների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները Շրջակա միջավայրի նախարարությունից պահանջում են հետաձգել Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: