«ՄԻԱՎ-ն ունի անախտանիշ փուլ, որը տևում է 9-10 տարի։ Այսինքն, մարդն օրգանիզմում ունի հարուցիչը, ինքը վարակիչ է, սակայն իրեն առողջ է զգում, բժշկի չի դիմում։ Դա վարակի առումով ամենավտանգավոր շրջանն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի բժիշկ, վարակաբան Հրանտ Բաբայանը։
Շատ դեպքերում կարող ենք 3 կյանք փրկել։ 100 տոկոսով օգտագործվում է էրիթրոցիտար զանգվածը, որովհետև մեծ պահանջարկ ունի, իսկ պլազման մոտավորապես 30-40 տոկոս է օգտագործվում։