«Ոստիկաններն ինձ էլ բերման ենթարկեցին շատ կոպիտ, անմարդկային ձևով: Ասում եմ` ժողովո՛ւրդ, ես կգամ, ինքս կնստեմ ձեր մեքենան, վկայություն էլ կտամ. օրինապահ մարդ եմ, չէ՝ «կանդալեցին» ու տարան Կենտրոնի բաժին… Այնտեղ 2 ժամ ջուր էի խնդրում, ասում էին՝ բաժակ չունենք, գնա զուգարանից ջուր խմի: Իսկ զուգարանից գարշահոտ է գալիս, լվացարանում բիչոկներ են լցրած…
Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը։
«Այսօր ՔՊ-ական Վահագն Ալեքսյանյանը հանձնաժողովի նիստի ժամանակ ասում է՝ պիտի գնան, «5-րդ շարասյան» գլուխը ջարդեն: Հիմա հարց՝ ինչո՞ւ նրա արտահայտությունների վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվում: Մարդը բացահայտ սպառնում է»,- ասաց Գևորգ Պետրոսյանը: