«Այն, որ սահմանին Ալիևը կրակում է, մենք զոհեր ենք տալիս, հետևանք է նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել 2020 թվականին ու չի արել: Չավուշօղլուի նախօրեի խոսքը դա հաստատեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակի շուրջ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ նախօրեին արած հայտարարությանը:
«2020-ի դեկտեմբերի 18-ին ձեր իշխանության մեկ այլ նողկալի ներկայացուցիչ պաշտպանության նախարար Վ.Հարությունյանը (ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպան) արձանագրություն է ստորագրում, որով Գորիս-Կապան-ճակատեն ճանապարհն ու նրան հարող տարածքները հանձնվում են Ադրբեջանին՝ ըստ Google-maps-ի (որին դրանից 2 տարի առաջ Ադրբեջանը դոնորություն էր արել)։ Այս պարոնին շա՜տ էին վախեցրել նաև Ադրբեջանի ՊՆ սպառնալիքները։ Ահա սա է ճշմարտությունը, այլ ոչ թե վարչատարածքային բաժանման մասին օրենքի թերությունները»։
«Հայելի» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հարցին: Նա ասաց, որ Ադրբեջանը հարձակվում է այն հատվածներում, որտեղից հնարավոր է միջանցքը բացել, և կա կասկած, որ եղել է միջանցքի խոստում Նիկոլ Փաշինյանի կողմից: