Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն ուշագրավ արտաքին քաղաքական հայտարարություն տարածեց՝ ճանաչելով Պաղեստինը՝ որպես պետություն։ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն, Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է:
Քանի որ Փաշինյանի մամուլի քարտուղարը խստիվ արգելել էր արձագանքել իր ղեկավարի պատասխաններին, մենք այդպես էլ հնարավորություն չունեցանք հիշեցնելու, որ ««Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի անդամ, 2008 թվականի մարտի 1-ից հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը» ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացել 2010 թվականին և դրանից հետո միայն կալանավորվել:
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կարծում է, որ ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու գաղափարի հետ: Այս համոզումը նա հայտնեց Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով 168.am-ի հարցադրումներին: