Կառավարության երեկվա նիստից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, թիրախավորել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը և նախարար Սուրեն Պապիկյանին, ինչին մանրամասն 168.am-ն անդրադարձել է, ուշ երեկոյան Աննա Հակոբյանի՝ հասարակական կարծիք ձևավորողների հետ հանդիպումներից մեկին մասնակցած «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը հանկարծ բանակի մասին գրառում է անում, մասնավորապես՝ Արմավիրի ուսումնական զորամասի վերաբերյալ, որը տարածել են նաև որոշ լրատվամիջոցներ: