Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել ՏՏ, ինժեներական համայնքի ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։ Իրականում, ներկաները կոնկրետ հարցեր էին տալիս, իսկ Փաշինյանը սոցիալ-հոգեբանական իր պրիմիտիվ դատողություններն էր ներկայացնում:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առնչությամբ չկա հանրային ընկալում, թե ինչ է բարձր տեխնոլոգիան և այն ինչ է տալիս երկրին։
«Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մեր հասարակության մեջ ինֆորմացիան չի արժևորվում: Այսինքն` այն այնպիսի դեր չունի, ինչպիսին պետք է ունենար»,- ասում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը