Հայտնի ԱՆԻՖ-ը` «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ANIF), պարզ օրինակ է։ Այն պետական 100 տոկոս մասնակցությամբ ընկերություն էր, կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այն ստեղծել էր 2019թ., իրենք էլ կառավարում էին։ Տեսանք՝ ինչպես կառավարեցին։
ՀԷՑ-ի ղեկավարության այն հայտարարությունը, որ դեռևս մինչև ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ կապված հայտնի իրադարձությունները դիմել էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկով, բայց ՀԾԿՀ-ն մերժել է իրենց առաջարկը, հոգեխանգարման մեջ է գցել ՔՊ-ականներին։
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» կիրակնօրյա հաղորդաշարի ընթացքում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության կողմից հայազգի գործարար, բարերար Սամվել Կարապետյանից Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) խլելուն և Հայաստանի տնտեսության, ներդրումային միջավայրի վրա ծանրագույն հետևանքներին, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներին:
«ՀԷՑ-ը բաշխողն է: Սակագինը 3 տեղ է բաժանվում։ Մերը բաշխիչն է, որը հաստատված գումար է։ Պետությունը պետք է սա ասի քաղաքացիներին։ Իշխանությունը պետք է ազնիվ լինի և ասի, որ արտադրողը դիմել է 3 դրամ թանկացնելու համար, բայց այդ 3 դրամը ՀԷՑ-ինը չէ, այլ արտադրողինն է»,- ասաց ՀԷՑ նախկին բարձրաստիճան պաշտոնյան: