Սուրբ Գրքում անհրաժեշտ ջանքի և աշխատանքի մասին կարդում ենք. «Չաշխատողը թող չուտի» (Բ Թեսաղոնիկեցիներ 3:10): Տերը շեշտադրում է նյութական հարստության անցողիկ և փուչ լինելը, քանի որ մարդը միևնույն է իր ունեցածը մահից հետո թողնելու է երկրի վրա: Մանուկ Կակոսյան Կյուրինցին «Երկնքի ճանապարհը» գրքում նշում է, որ մարդն իր ունեցվածքից ոչինչ չի կարող տանել, իր թափած այդքան աշխատանքից միայն մի պատանք է հասնում իրեն, որն էլ առնելով մտնում է հողի տակ: