Նրանք ուշքի են գալիս և օգնություն խնդրում, սակայն այլևս չեն կարող իրենք իրենց օգնել: Դժոխքում գտնվողները Քրիստոսից միայն մեկ բան կուզեին, որպեսզի իրենց հինգ րոպե երկրային կյանք տար ապաշխարելու համար:
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է, նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս: