Մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգերով գնումների սիրահար Երևանի քաղաքապետարանն օրերս այդ ընթացակարգով հերթական գնումն է կատարել: Հունվարի 29-ին կնքված գնման պայմանագրով քաղաքապետարանը 20 միլիոն դրամով համայնքապատկան «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ին պատվիրակել է Երևան քաղաքում ինքնակամ տեղադրված գովազդների ապամոնտաժման աշխատանքներ: Պայմանագրի կատարման ժամկետը մինչև տարեվերջ է:
Ավան վարչական շրջանում նոր թաղապետի նշանակումից հետո իրավիճակ է փոխվել։ Թաղապետարանի ենթակայության տակ գտնվող բազմաթիվ հաստատություններից ահազանգում են, որ Ավանի նորանշանակ թաղապետ Վահե Հակոբյանը, իր տեղակալ Ջուլիետա Ազարյանը և նոր կադրերով փոխարինված թիմը ճնշումներ են գործադրում աշխատակիցների նկատմամբ, պարտադրում դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ ովքեր հրաժարվում են՝ ազատում են աշխատանքից։