Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ որևէ տրամաբանություն չկա, հետևաբար՝ անիմաստ է մեկնաբանել նրա մտքի զեղումները։
«Մենք տեսանք ճիշտ հակառակը՝ Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն էր, որը թշնամու առաջ իշխանությունները ներսից բացեցին։ Սովորաբար ժողովուրդները միշտ տուժել են այն ժամանակ, երբ իշխանության եղել են այնպիսի մարդիկ, որ թշնամու առաջ դարպասները բացել են ներսից։
Նիկոլի ավտոշարասյունը հղի կնոջը սպանեց և մնաց անպատիժ, նրա կուսակիցները Վայոց ձորում Զինված ուժերի փոխգնդապետին ծեծելով սպանեցին և մնացին անպատիժ, Ապարանում զինված հաշվեհարդարով սպանեցին երեքին հոգու, այդ թվում՝ ԱԱԾ ծառայողի, և մնացին անպատիժ։ Էլ չասած հարյուրավոր քաղաքական հետապնդումների, ընդդիմադիրների հալածանքների ու հաշվեհարդարների մասին։
Այս տարվա ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի կողմից մահվան ելքով վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին. մինչ այդ, բնականաբար, հայտարարվել է նախաքննության ավարտ ու դրանց արդյունքները ծանոթանալու համար ներկայացվել են նաև տուժող կողմին: