Եթե հակիրճ բնութագրենք այդ նախաձեռնությունը, ապա այն ակներև հետապնդում է պատմաիրավական ակնհայտ հիմքերը հիմնովին կեղծելու, խեղաթյուրելու միջոցով, արդեն հիմնական օրենքի ուժով Արցախի հարցը նենգափոխելու, այն մեկընդմիշտ փակելու, Հայաստանից բռնազավթած տարածքները չվերադարձնելու համար իրավական հիմքեր ստեղծելու և մեր երկրի նկատմամբ նոր հավակնություններ ամրագրելու, այդ թվում՝ մեր երկրին նոր Սահմանադրություն պարտադրելու հստակ նպատակ։
Դեռ նոյեմբերին 168.am-ն անդրադարձել էր Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությանը, և այդ համատեքստում ներկայացրել էինք 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանի կնոջ նախաձեռնություն-արշավների ռևոլյուցիան: Եվ այդ պատմական էքսկուրսի միջոցով զգուշացրել էինք, որ Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը զուտ քաղաքական է, հետապնդում է քաղաքական, արտաքին քաղաքական հետին մտքեր:
Ադրբեջանական քարոզչամեքենան ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանեսովն ասաց, որ նախ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ներառելը նշանակում է տարածաշրջանային փխրուն խաղաղությունն առավել կվտանգվի, կորցնել Արցախը՝ նշանակում է վերջ դնել հայկական պետականությանը։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք՝ շեշտելով՝ սա միայն Արցախի հարցը չէ, Արցախի չլինելու պարագայում՝ չի լինելու նաև Հայաստանը։