«Ալիևը բացահայտ ասում է, որ իր համար ամենաարդյունավետը երկկողմ բանակցությունն է, Նիկոլ Փաշինյանի հետ տետ-ա-տետը, որի արդյունքում ինքը ստանում է այն, ինչ ցանկանում է: Որովհետև եթե այս պայմանավորվածությունները երաշխավորվեն որևէ երրորդ կողմի մասնակցությամբ՝ կլինի Արևմուտքը թե Ռուսաստանը, Ալիևն ունենալու է որոշակի պարտավորություններ: Իսկ ինքը շատ լավ գիտի, որ Նիկոլի իշխանությունն այն իշխանությունն է, որի առաջ ինքը երբևէ, անգամ ստորագրված փաստաթղթի դեպքում, որևէ պարտավորություն չի ունենալու:
Ենթադրում եմ, որ հավանաբար հասկացան, որ նույնիսկ Ադրբեջանի այս վերջին ժեստը՝ երկկողմ ձևաչափում գերիների մի մասի փոխանակության հետ կապված, ընդամենը ժեստ էր՝ ՀՀ իշխանություններին բերելու իր դաշտ և համոզելու, որ երկկողմ ձևաչափում կարելի է ավելի արդյունավետ բանակցել»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը՝ հիշեցնելով նաև ԱՄՆ-ի վերջին չկայացած հանդիպումից հետո Ադրբեջանի գործադրած ջանքերը՝ Վրաստանին բանակցություններում ներգրավելու հարցում:
«ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող այսօրվա պանելային քննարկման ժամանակ, ՔԻՀԿ անդամ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Նարե Սիմոնյանն արձանագրեց, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից զրկելու ՀՀ իշխանությունների որոշումը հակասահմանադրական է, իսկ ՀՀ հարյուր-հազարավոր քաղաքացիների իրավունքների աննախադեպ խախտման մեղավորները պետք է պատասխան տան օրենքի առջև:
«Եթե ենթադրենք, որ Արևմուտքը դա անում է անկեղծ, ու նրան իսկապես հայկական շահերն են անհանգստացնում, ապա պետք էր ենթադրել, որ Արցախը չպետք է հայաթափվեր, կամ Ադրբեջանի նկատմամբ պետք է կիրառվեին պատժամիջոցներ: Դա չեղավ: Իրականում, Արևմուտքի բոլոր հայտարարություններն ու գործողությունները մնում են այդ մակարդակում, կամ օրենսդիր իշխանությունների կողմից ազդարարված, բայց գործադիր իշխանությունների կողմից որպես պրակտիկ քաղաքականություն չկիրառված»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը:
Օրերս մի նոր տերմին շրջանառության մեջ մտավ հայկական մեդիադաշտում, այն է՝ «Հայաստանի ապադաշինքայնացում»: Այս մասին առաջին հրապարակային հայտարարությունն արեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը երեկ Բրյուսելում՝ ելույթ ունենալով «Հայաստանի ռազմավարական ապագա» համաժողովում: Նա մասնավորապես ասել էր. «Հայաստանում, իհարկե, կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև արտադաշինքային պետություն դառնալու գաղափար: Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանը […]