Ըստ վերլուծաբանի, ավելին, երբ նրանք մեջբերում են Մոլդովայի ընտրությունները, որոնք, բոլորը գիտեն, որ կոպտորեն կեղծվել են Եվրամիության աջակցությամբ, ապա դա բացահայտ, ուղղակի հայտարարություն է այն մասին, որ Եվրամիությունը մտադիր է միջամտել ընտրություններին և մտադիր է կեղծել դրանք։ Նրա որակմամբ, սա, ըստ էության, խոստովանություն է։
«Մենք, իհարկե, ցավով ենք հետևում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ իրավիճակին»,- այս մասին այսօր ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով, այսպես կոչված, հիբրիդային պատերազմի թեմային ու Կայա Կալասի հայտարարությանը, թե ՀՀ-ում կիրառելու են մոլդովական սցենարը։
ԵՄ բարձրաստիճան դիվանագետներ Կայա Կալլասը, Մարթա Կոսը չեն թաքցնում, որ այս գործընթացները կապ ունեն ՀՀ խորհրդարանական ընտրությունների հետ:
Ոչ պատահականորեն, իր վերջին ելույթներում նա շեշտը դնում է ընտրությունների, ընտրական պրոցեսի և դրանում ընդդիմադիր ուժերի, այսպես կոչված, «ընտրակաշառքի պրակտիկայի», «հիբրիդային պատերազմի» ու դրանց հակազդելու անհրաժեշտության վրա:
Իշխանության ներկայացուցիչների հռետորաբանության մեջ ձևավորվել է մի հակասություն, որը դժվար է բացատրել։ Այո, մի քանի ամիս առաջ նրանք պնդում էին, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում է հենց Ռուսաստանը, այժմ նույն իշխանությունը հայտարարում է, որ Ռուսաստանը եղբայրական երկիր է։ Այս տրամաբանության մեջ ստացվում է, որ Հայաստանը եղբայրական հարաբերություններ է պահպանում մի երկրի հետ, որն իր դեմ վարում է պատերազմի ամենաբարդ ձևերից մեկը՝ հիբրիդայինը:
Մեր տարածաշրջանում և դրանից դուրս ռազմական կոնֆլիկտների, անվտանգային լրջագույն մարտահրավերների, ժամանակակից պատերազմների պայմաններում պակաս կարևոր չէ հասկանալ՝ ինչ մարտահրավերներ, ինչ նոր մարտավարություն է առկա տեղեկատվական պատերազմի դաշտում և կիբերանվտանգության ոլորտում: Մասնավորապես, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանից և Թուրքիայից ռազմական սպառնալիքները չեզոքացված չեն, կա նոր պատերազմական գործողությունների հավանականություն, եթե ոչ մասշտաբային, ապա առնվազն լոկալ:
Այս իրականության խտացված աբսուրդն այն է, որ հիմա, իշխանությունից բացի, Հայաստանում գրեթե բոլորը նույն իշխանության դեմ մղում են ճիշտ նույն պայքարը, ինչ տասնամյակներ շարունակ մղել են Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական, հանրային, դիվանագիտական ներկայացուցիչների դեմ։ Դա մի կողմից՝ առաջացնում է այն, ինչն անվանում են կոգնիտիվ դիսոնանս, մյուս կողմից՝ անհեթեթ է դարձնում քաղաքական, ինտելեկտուալ պայքարն ինքնին, որովհետև իշխանությունը ընդդիմախոսներին մղում է հայաստանյան իսկ օրակարգում ապացուցել այն, ինչի մասին խոսակցությունն անգամ ծառայում է թշնամական օրակարգերին։