Մեր եվրոպացի գործընկերներն ի սկզբանե մեզ տեղեկացրել էին, որ «կա՛մ-կա՛մ»-ի, որևէ ընտրության պայման չկա՝ այս գործընթացները միմյանց բացառող չեն։ Ինչ-որ պահից սկսած՝ եվրոպացի մեր գործընկերները փոխեցին խաղի կանոնը և ասացին, որ «և՛-և՛»-ի գործընթացներ հնարավոր չեն, ու անհրաժեշտ է «կա՛մ-կա՛մ»-ը։ Հենց այդ ժամանակվանից սկսած՝ Հայաստանը բոլոր հնարավոր, ամենաբարձր մակարդակում տեղեկացրեց եվրոպացի մեր գործընկերներին, որ մենք ունենք ստրատեգիական շահեր, տնտեսական համագործակցություն և հետաքրքրված ենք Մաքսային միության անդամակցությամբ։