«2020թ. ահասարսուռ պատերազմի երրորդ օրը ՀՀ առաջին տիկինը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության ԱԺ կին պատգամավորների հետ՝ ԱԺ ապաստարանում, որտեղ բավականին երկար ժամանակ դասախոսություն էր կարդում, որ մեզ դաշնակից ներկայացող ՌԴ-ն ամենևին էլ դաշնակից չէ, և այն, ինչի միջով մենք անցնելու ենք, դա հենց նրա հրահրմամբ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով, որ հանդիպումը նկարահանվել է Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունների կողմից, բայց այդպես էլ եթեր չի հեռարձակվել:
Երեկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը հայտարարել էր, որ իրեն համայնքի մշակույթի տանը ծեծի են ենթարկել, որի հեղինակը Սյունիքի նախկին մարզպետ, ՊՆ խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն է: Լրատվամիջոցներում նաև տեղեկություն հայտնվեց, որ այս ամենի հեղինակը համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն է։