Հետմահու ապրելու հարցը որքան հին, նույնքան էլ այժմեական է: Ամեն ոք ցանկանում է իմանալ՝ մահվանից հետո կյանքը շարունակվո՞ւմ է: Հիմար են բոլոր նրանք, ովքեր այս հարցով չեն հետաքրքրվում: Մեր կյանքում այնպիսի դժխեմ պահեր են գալիս, որ ստիպված ենք լինում Հոբի պես հարցնելու. «Մարդ թե մեռնի, կապրի՞ դարձյալ»: Արդ, մենք հետմահու կյանքի ապացույցներ ունենք: Այսօր առանց ապացույցի ոչ ոք չի ուզում որևէ բանի հավատալ, և անհավատներն ու գիտուններն իրավունք ունեն ապացույց պահանջելու: Այսօր նույնիսկ ամենաջերմ հավատացյալն ապացույց է պահանջում: Քրիստոսի Հարության տոնի առթիվ այս հարցը մեկ անգամ ևս այժմեություն է ստանում: