Հեպատիտ C-ն վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում ընթանում է անախտանիշ։ Հանգեցնում է լյարդի ախտահարմանը, արդյունքում զարգանում է լյարդի ցիռոզ, լյարդի քաղցկեղ։ Վարակման երեք ուղի կա` արյունային, սեռական ճանապարհ և հիվանդ մորից պտղի փոխանցումը։ Այս մասին 168TV-ի հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Հրանտ Բաբայանը։
Վիրուսային հեպատիտներն աշխարհում տարեկան խլում են կես միլիոնից ավելի մարդու կյանք։ Գերակշռում են Հեպատիտ B-ի և C-ի բարդություններից առաջացած մահվան դեպքերը։ Հիվանդության զարգացման, բուժման մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վարակաբան Ելենա Սիլկայի հետ։