Այսօր ժամը 13:00-ի սահմաններում լարված իրավիճակ է եղել Երևանի Տիգրան Մեծի պողոտայում: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ եկել և առգրավել են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքները:
«Էսքան մարդ միանգամից գործազուրկ է դառնում: Թեթև բաները, այդ անվտանգությունն աշխատանքին զուգահեռ կարելի է անել: Ոչ մեկի չի խանգարում: Բայց բռնեն, փակեն, էսքան մարդ առանց աշխատանքի մնա՞: Մարդը հացի փող է աշխատում, բա կարելի՞ է աշխատանքից զրկել: Եթե այդպես է, թող տանեն, ապահովեն: Չի կարելի փակել, մարդկանց հանել փողոց»,- «Մալաթիա» տոնավաճառի փակման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց գնորդներից մեկը: