Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, շարունակվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի եղբոր ու եղբորորդու՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների գործով դատական նիստը:
2018թ. հեղաշրջումից հետո Նիկոլ Փաշինյանի հրահանգով սկսեցին հարուցվել բազմաթիվ քրեական գործեր, նախաձեռնվեցին ձերբակալություններ ու կալանավորումներ, որոնց նպատակը նախկին իշխանության օրոք որոշակի պաշտոններ զբաղեցրած անձանց, նրանց հետ առնչվող անձանց ու իրենց քիմքին հաճո որոշումներ չկայացնողների վարկաբեկումն էր ու մեկուսացումը, բնականաբար՝ հեղափոխության ժանրին համահունչ PR-կանոններով՝ հասարակության աչքին «անարդարության դեմ պայքարողի» կերպար ձևավորելու, շոուներ սարքելու նպատակով: