Հուլիսի 1-ից ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսը հրամանատար չունի, որը պատասխանատու է հյուսիսարևելյան սահմանագոտու՝ բանակի ենթակայության տակ մնացած տարածքների պաշտպանության համար: Իսկ Տավուշում դեռ սպասվում է սահմանագծման գործընթացի երկրորդ փուլը, որի արդյունքում դեռ հայտնի չէ, թե զինված ուժերից քանի՞ դիրք կվերցվի և կամ կտրվի ադրբեջանական կողմին, կամ էլ կհանձնվի ԱԱԾ սահմանապահ զորքերի պաշտպանությանը:
Վերջին օրերին մենք հայտնել ենք Ադրբեջանի բանակի տարբեր ստորաբաժանումների հարձակողական զորավարժությունների մասին:
2023 թվականի փետրվարին ուսումնասիրություն ենք ներկայացրել, թե 2018 թվականի իշխանափոխությունից մինչ օրս ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսների քանի հրամանատար է փոխվել: Սակայն դրանից հետո՝ 3 տարվա ընթացքում, կադրային նոր փոփոխոխություններ են տեղի ունեցել, ուստի հարկ ենք համարում կրկին անդրադառնալ այս թեմային:
Մի քանի օր է՝ Ադրբեջանը օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում և հայկական զինված ուժերին մեղադրում սահմանագոտու հարավարևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար. չի բացառվում, որ հետո ադրբեջանական ապատեղեկատվությունը ներառի նաև սահմանագոտու այլ հատվածներ:
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ երկրի անվտանգային հարցերի լուծումը և սեփական բանակի մարտունակության բարձրացումն ու խնդիրների առաջադրումը պետք է լինի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների կոնտեքստում: