«Պետք է ֆիքսենք, որ ընտրությունների արդյունքները հետընտրական փուլում կեղծվեցին։ Անցողիկ շեմը հաղթահարած ու բավարար ձայներ ստացած քաղաքական ուժին խորհրդարան չթողնելու համար կատարվեց ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պրոցես, որի հետևանքով հիմա ՔՊ-ն յուրացնում է 3/5-ին վերապահված իշխանություն»:
Նախորդ տարի գարնանը Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրություններից հետո իշխանությունը չի հաշտվում կրած պարտության հետ և ժամանակ առ ժամանակ խոսում է Գյումրիում կրկին ընտրություններ անցկացնելու մասին։