Նկատվում է վերաարտահանման ծավալների կտրուկ նվազում, հարկային բեռի մեծացում: Մի շարք կոնկրետ հարկերի գծով՝ ակցիզային հարկի, շրջանառության հարկի, կան օրենքների նախագծեր, որոնք բացասական ուղերձներ են հղում բիզնեսին: Մասնագիտական ծառայությունների մասով շրջանառության հարկն էապես բարձրանում է, մի շարք ծառայություններ էլ տեղափոխվում են ավելացված արժեքի հարկման դաշտ։
Այսօր քաղաքացին բառի բուն իմաստով թալանվում է գրեթե ամենօրյա ռեժիմով․ մեկ տարի առաջ Երևանում 13-15 անգամ թանկացավ կայանման վճարը՝ «կարմիր գծերի փողը»․ նախկին տարեկան 12.000 դրամի փոխարեն՝ Երևանի կենտրոնում կայանելու համար այսօր քաղաքացին վճարում է 160.000 դրամ (իսկ եթե վարորդը վճարում է ոչ թե միանվագ շատ-շատերի համար անհասանելի 160.000 դրամը, այլ յուրաքանչյուր ամիս՝ 18.000 դրամ, ապա տարեկան արժեքը կազմում է 216.000 դրամ)։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է։