«Բոլշևիկյան ապստամբությունը ճնշելուց հետո, հասկանալով, որ բոլշևիկների կողմից Հայաստանը գրավելու վտանգը չի անցել, ՀՀ կառավարությունը Մայր Աթոռին առաջարկեց մի պայմանագիր կամ դաշնագիր կազմել՝ նվիրված եկեղեցի-պետություն հարաբերություններին»,-այս մասին այսօր «Եկեղեցին պետականության ակունքներում» վերտառությամբ համաժողովի ընթացքում ասաց պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Ստեփանյանցը։
Հատկանշական է, որ մայիսի 9-ից սկսած միջազգային ԶԼՄ-ների էջերին էականորեն աճել են ՀՀ ներքաղաքական կյանքի մասին հրապարակումները, որը պայմանավորված է Բագրատ սրբազանի գեներացրած շարժմամբ։
«Մենք մեր սեփականը մերն ենք համարում. հիմա դա իրենք «ռևանշիզմ» տերմինով կկոչեն կամ այլ տերմինով կկերպավորեն, իրենց խնդիրն է: Մենք ուրիշինը չենք ուզում, մենք մեր սեփականն ենք ուզում՝ այն, ինչ դարերով սրբագործված է ու եկեղեցիներով, վանքերով սահմանագծված»: