Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցուցումով աշխատանքից ազատելը՝ տոտալիտար համակարգին բնորոշ այլանդակություն լինելուց բացի, վկայում է մեկ այլ՝ կոնկրետ այս դեպքի հետ կապ չունեցող երևույթի մասին:
Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից հեռացվել է իր ցուցումով։
Այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի շուրթերով, իր գործելաոճով, քայլերով, ժխտողական հայտարարությունների տեքստերով, բացահայտորեն հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության պատմական եղելության փաստը։ Անցյալ տարեվերջին տեսանք, թե ինչպես Արմտյան Հայաստանը հավասարեցվեց «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի հետ, այս հունվարին տեսանք Սփյուռքում Նիկոլ Փաշինյանի ժխտողական պնդումները, ապա՝ ակադեմիական համայնքի, առաջին հերթին՝ պատմաբանների լռությունը։