Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում երեկ փորձում էր համոզել, որ Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր կնքելու համատեքստում Հայաստանին ներկայացվող որոշ պահանջներ և նախապայմաններ ներքին լսարանի և Թուրքիայի ու Ռուսաստանի հետ սակարկումների համար են, այդ թվում՝ սահմանադրության փոփոխությունների հետ կապված:
Ադրբեջանը չի փոխում իր դիրքորոշումը, իսկ հայկական կողմն անընդհատ տեղի է տալիս ադրբեջանական պահանջներին։ Այն, ինչ առաջարկել և առաջարկում է Ալիևը՝ «միջանցքի» նախագծի իրականացման մասով, ոչ այլ ինչ է, քան ՀՀ տարածքների նկատմամբ նոր հավակնություններ, նա մերժում է պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմները, իր պայմաններն ու պահանջներն է առաջ քաշում և նոր սպառնալիքների առաջ կանգնեցնում Հայաստանին։
Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է իր կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։
«Մենք կատարել ենք պատմական ամենասխալ որոշումը՝ հրաժարվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի պատմական որոշումից, որով Արցախը վերամիավորվում է Մայր Հայաստանին»,- հունվարի 16-ին «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։