«Ես չգիտեմ՝ Թուրքիայի նպատակն արդյո՞ք Ասադի ամբողջ իշխանությունը տապալելն էր, թե՞ ոչ, քանի որ սիրիացի զինվորներն առանց կռվելու հանձնվեցին։ Սիրիայի բանակը բարոյալքված էր, ի վիճակի չէր կռվելու, ուստի տեղի ունեցավ այն, ինչ եղավ։ Սիրիայում պետական կառավարման համակարգն ամբողջովին թուլացած էր, միանգամից մի քանի օրվա ընթացքում զինյալներին հաջողվեց տապալել 54 տարի ղեկավարող համակարգը»,- ընդգծեց նա։
Անվտանգային վակուումը ժամանակին լրացվում էր հայ-ռուսական դաշնագրերով, որը զսպիչ մեխանիզմ է եղել տարածաշրջանում այն ուժերի նկատմամբ, որոնք ուժի ասիմետրիա են ունեցել Հայաստանի նկատմամբ։ Այսօր այդ ուժը չկա, կա հայ-ռուսական դաշնագիր, որը որոշակի առումով կարողանում է խնդիր լուծել հայ-թուրքական սահմանին, նաև հայ-իրանական սահմանին։ Այս պայմաններում մենք հիմա պետք զարգացնենք մեր ներքին պոտենցիալը և ներքին պոտենցիալը պիտի դառնա առաջնային զսպիչ ուժն ադրբեջանական ախորժակի դեմ։ Այսինքն՝ որևէ փաստաթուղթ չի կարող այդ դերը խաղալ։
Հայաստանում նոմինալ իմաստով էլիտաներ կան գրեթե բոլոր ոլորտներում, բայց այդ էլիտաներից որևէ մեկը որևէ ազդեցություն չունի պետության կողմից իրականացվող քաղաքականության գոնե հիմնարար, ուղենիշային բաղադրիչների վրա։ Օրինակ, Հայկական բանակում կան տասնյակ գեներալներ ու բարձրաստիճան զինվորականներ, բայց նրանք վստահաբար նվազագույն ազդեցությունն ունեն պետության ռազմաքաղաքական որոշումների վրա։