Մինչ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանի հետ փորձում է չոր դուրս գալ պետությանը միլիոնների վնասներ հասցրած ԱՆԻՖ-ի շուրջ ստեղծված խայտառակ պատմությունից ու պատասխանատվությունը դնել ուրիշների վրա, հայտվում է արտասահմաններում թաքնվող ԱՆԻՖ-ի նախկին տնօրենն ու Նիկոլ Փաշինյանին է մեղադրում հետաքրքրությունների ֆոնդի միջոցով իրականացված ծրագրերի ձախողման համար։
Սննկացած ԱՆԻՖ-ի ծախսերի թափանիվը դեռ պտտվում ու պտտվում է․ նախօրեին ևս 84 միլիոն 474․000 դրամ է հատկացվել
Ի՞նչ էր անում Տիգրան Ավինյանն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում։ Մի՞թե նա պատասխանատվության բաժին չունի նրանում, որ պետության փողերն արդյունավետ չեն ծախսվել, վատնել են։ Թե՞ տնօրենին աշխատանքից ազատելով՝ բոլոր հարցերը լուծվեցին։ Իսկ Տիգրան Ավինյանը հիմա էլ կարող է հանգիստ վայելել Երևանի քաղաքապետի պաշտոնը ու ժամանակին՝ լինելով ամենապատասխանատու պաշտոնյան կամ պաշտոնյաներից մեկը, ոչ մի պատասխանատվություն չկրել հիմնադրամում հարկատուների փողերն անարդյունավետ ծախսելու համար։