«Արևելյան Երուսաղեմում սուգ է հայտարարվել, արաբական Երուսաղեմի բոլոր արաբներն արդեն գործադուլ են հայտարարել, բոլոր խանութները փակ են։ Ամեն կողմում բողոքի ակցիաներ են, Գազայի հատվածում մարտերը սկսվելուց մեկ օր հետո արաբական Երուսաղեմում, այսինքն՝ արաբական թաղամասերում ցույցեր են, թեպետ սրա մասին շատ չի խոսվում, արաբական պաղեստինյան ինքնավար մարզի շրջաններում էլ ցույցեր են, տեղեկություններ կան, որ զինյալ խմբերը զինվորների հետ միասին պարբերաբար կռվում են։
Հոկտեմբերի 7-ին Պաղեստինը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում։ Սա, ըստ փորձագետների, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերջին տարիների ամենամեծ հարձակումն է Իսրայելի վրա։ ՀԱՄԱՍ-ի զինյալներն Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Հոկտեմբերի 7-ի դրությամբ շարժումը հայտնել էր 35 գերեվարված իսրայելցու մասին: