Նա ոչ թե «Չորրորդ Հանրապետություն» է ուզում ստեղծել, այլ ոչնչացնում է Երրորդ Հանրապետությունը, նա քանդարար է։ Ամեն ինչ ոչնչացնում է մի հիվանդագին հոգեբանությամբ, իբր իրենից առաջ ոչինչ չի եղել, և ինքն ուզում է ինչ-որ բանի հիմնադիր դառնալ»:
«Անունը կարևոր չէ, ուզո՞ւմ եք՝ կոչեք TRIPP, ճանապարհ, կամ նույնիսկ՝ «Զանգեզուրի միջանցք»․ այստեղ խնդիրը շատ պարզ հարցի մեջ է՝ Հայաստանը վերահսկելո՞ւ է, մաքսային ու անձնագրային վերահսկողություն ունենալո՞ւ է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ, թե՞ ոչ»,- 168․am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը միջազգային հարթակներ դուրս եկած տերմինների պարզաբանման՝ իշխանությունների ջանքերին։
«Այս կողմն ինչ էլ հայտարարի, մենք Ադրբեջանի հետ խաղաղություն չունենք և չենք էլ ունենալու, որովհետև հակառակ կողմը շարունակում է պահել հայ գերիներ, շարունակում է տարածել հակահայկականություն, հետևապես՝ ՔՊ-ի հայտարարությունները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը։
«Կարծում եմ՝ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ կողմերն ակտիվ աշխատում են այս հարցով, գործընթացի նկատմամբ ազդեցություն ունի ոչ թե Ռուսաստանը, այլ Արևմուտքը, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ն, ուստի, եթե առաջանում է խնդիր, պայմանավորվածությունների խախտում, հենց այդ միջնորդն էլ պետք է այն լուծի։ Սակայն, իմ տպավորությամբ, խնդիրը կրկին օգտագործվող բառապաշարի, որակումների մեջ է, այդտեղ ի՞նչ դերակատարություն ունի ՌԴ-ն»,- ասաց վերլուծաբանը։