«Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը նման հայտարարություն անում, որը բացառապես ադրբեջանական թեզերի կրկնությունն է, կամ բացառապես բխում է Ադրբեջանի շահերից․ իմ խորին համոզմամբ՝ նա ցանկանում է ուղղակի ցույց տալ ադրբեջանական կողմին, որ կարող է լինել ավելի կոլաբորանտ, ավելի ադրբեջանահաճո քաղաքականություն վարել, քան Նիկոլ Փաշինյանն է վարում։ Ես այսօր ՔՊ-ի ներսում տեսնում եմ այդ մրցակցությունը, թե ով հետագայում կարող է հավակնել վարչապետի դերին, և այդ մրցակցության շրջանակներում ոմանք իրենց գերխնդիրն են համարում հաճոյանալ հենց Իլհամ Ալիևին։ Այդ ամբողջը ես տեղավորում եմ հենց այդ տրամաբանության մեջ»,- ընդգծեց նա։
Հայաստանի ներկայիս խորը քաղաքական ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դարձել է հանրային-քաղաքական կյանքում գործնականում միակ օրակարգ թելադրող սուբյեկտը։